ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն՝ դրսից ու ներսից

Տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն՝ դրսից ու ներսից
05.12.2024 | 15:55

Մեր հանրությունը այնքան խոցելի է, որ յուրաքանչյուր մեկի հայտարարությունը կարող է չափազանց լուրջ ընդունել ու համարել իրականություն։

Օրինակ, Ալիևը հայտարարում է, թե մտնում է Երևան, հանրության մի մեծ հատված իրերն է հավաքում, ասելով, թե Ալիևը ինչ ասում, անում է:

Ադրբեջանցի ինչ-որ խեղկատակ Երևանի որևէ փողոցից տեսանյութ է գտնում համացանցում, ներբեռնում, տակը իր ձայնը դնում ու հրապարակում, իբր թե ինքն է եկել Երևան, հայերի մի մեծ հատված ահաբեկվում է, թե ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում Հայաստանում:

Նիկոլը մեր բանակին ուղղված ինչ-որ հիմար բաներ է ասում, հանրության մի հատված թևաթափ է լինում, թե՝ վերջ, բանակն էլ ոչնչացրին, էլ իմաստ չունի բանակի համար որևէ բան անել, քանի որ Նիկոլը բանակն էլ է հանձնել:

Իրականում մեր թշնամու ուզածը հենց դա է, որ մենք ավելի ու ավելի խոցելի լինենք՝ կամովին հանձնելով այն, ինչ ուզում է թուրքը։ Դե, Հայաստանի իշխանությունն էլ հանձնելու առումով միշտ պատրաստ է՝ ինքն էլ իր հերթին տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչության ենթարկելով մեր հանրությանը։

Որևէ մեկի հայտարարությունը հալած յուղի տեղ մի ընդունեք, սեփական դատողությունները արեք:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ